Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Բրիտանացի խորհրդարանականներն իշխանություններին կոչ են անում ընդունել 3 հազար սիրիացի երեխաների

Բրիտանացի խորհրդարանականներն իշխանություններին կոչ են անում ընդունել 3 հազար սիրիացի երեխաների
05.01.2016 | 17:08

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն իշխանություններին կոչ է արել ընդունել 3 հազար սիրիացի երեխաների, որ Եվրոպա են հասել առանց ծնողների՝ գրում է BBC-ին: Այդ երեխաները կարող են դառնալ մարդկանց առևտրով զբաղվողների զոհերը՝ կարծում են պատգամավորները: Կոմիտեի անդամների կարծիքով՝ այդ 3 հազար անչափահասները կհամալրեն 20 հազար փախստականներին, որոնց Բրիտանիան համաձայնել է ընդունել Թուրքիայի, Հորդանանի և Լիբանանի ճամբարներից:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ