Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել է իր համամասնական ցուցակի ձևավորման սկզբունքները

«Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել է իր համամասնական ցուցակի ձևավորման սկզբունքները
11.01.2016 | 16:45

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում քաղաքական խորհրդի նիստում քննարկվել են 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հարցեր: Նիստի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.


1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կարող են ինքնառաջադրվել Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար և/կամ առաջադրել Կուսակցության ևս մեկ անդամի:
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չհանդիսացող անձինք չեն կարող առաջադրվել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար կարող են առաջադրվել մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը կուսակցությանն անդամագրված անձինք:
3. Առաջադրված թեկնածուների գրանցումն իրականացնելու է Կուսակցության վարչությունը՝ յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ կայացնելով առանձին որոշում: Սահմանվեց՝ առաջադրման վճար՝ 50 հազար դրամի չափով, որը պարտավոր են վճարել առաջադրված թեկնածուները:
4. Կուսակցության համամասնական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվելու է կուսակցության՝ այդ նպատակով հրավիրված համաժողովում՝ ռեյտինգային քվեարկությամբ:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ