Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Թշնամին ականանանետներից ու նռնականետներից կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ

Թշնամին ականանանետներից ու նռնականետներից կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ
13.01.2016 | 11:14

Ինչպես տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զի նատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /2 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /19 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ