ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայաստանի ագրարային կուսակցությունը ևս «Հայկական վերածննդին» է միանում

Հայաստանի ագրարային կուսակցությունը ևս «Հայկական վերածննդին» է միանում
25.01.2016 | 18:45

Հայաստանի ագրարային կուսակցությունը հունվարի 24-ին որոշում է կայացրել միաձուլվել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա փետրվարի 21-ին: «Հայկական վերածնունդը» հաղորդագրություն է տարածել. «Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի ագրարային կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել Հայաստանի ագրարային կուսակցությունը վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա փետրվարի 21-ին»:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ