Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընծայագրի՛ր գիրքը

Ընծայագրի՛ր գիրքը
05.02.2016 | 16:33

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Զանգակ» հրատարակչությունը անցկացնում է մրցույթ: Պայմանները շատ պարզ են. 2016 թ-ի փետրվարի 5-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այցելել zangak.am, ընտրել ներկայացված գրքերից մեկը և երկտողով ընծայագրել այն ընտրված հասցեատիրոջը՝ լավագույնս հիմնավորելով նրան գիրք նվիրելու ցանկությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օր «Զանգակ» հրատարակչությունը կառանձնացնի մինչև 5 առավել հիմնավորված և յուրօրինակ ընծայագրերը, և փետրվարի 19-ին գրքերը ներկայացնողների անունից կնվիրի դրանք հասցեատերերին: Ծրագրի շրջանակներում կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ: Կազմակերպիչները հավելյալ խնդրում են` դաշտերը լրացնել ամբողջությամբ և տրամադրել հավաստի տվյալներ: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով www.zangak.am/grqiton:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ