ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայ-իրանական հարաբերություններում նոր պատուհան է բացվել

Հայ-իրանական հարաբերություններում նոր պատուհան է բացվել
10.02.2016 | 13:29

Իրանը նշում է Իսլամական հեղափոխության տարեդարձը: 37 տարի առաջ հեղափոխական առաջնորդ Իմամ Խոմեյնին մուտք գործեց Իրան և աջակցեց թագավորի վարչակարգի տապալմանը: Փետրվարի 11-ին իրանցիները նշում են ազգային տոնը: Այդ առիթով «Արմենպրես»–ը զրուցել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:


-Փետրվարի 11-ին Իրանի ազգային տոնն է, Իսլամական հեղափոխության 37 -ամյակը: Պարոն դեսպան, ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը Իրանի ժողովրդի համար:
-Այս տոնը Իրանի ամենակարևոր ու խորհրդանշական տոներից է: Այս շաբաթը կոչվում է Այգաբացի տասնօրյակ, և այս օրերին էր, որ հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին մուտք գործեց երկիր, որից հետո տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության հաղթանակը: Երբ Իմամ Խոմեյնին մուտք գործեց Իրան, բազմաթիվ ցույցեր էին կազմակերպվում, որ տապալվեր շահի վարչակարգը: Այն օրվանից, երբ դա տեղի ունեցավ, Իմամ Խոմեյնին ժողովրդի սրտերում պահպանվեց որպես Իրանի հեղափոխության մեծ առաջնորդ: Այգաբացի տասնօրյակը նշվում է մեծ շուքով, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում դպրոցներում, պետական հիմնարկներում: Փետրվարի 11-ին ժողովուրդը գնում է Իմամ Խոմեյնիի դամբարան, հարգանքի տուրք մատուցում, ծաղիկներ դնում նրա շիրմին, երթ է տեղի ունենում, որով իրանցիները հայտնում են իրենց միասնությունն ու հավատարմությունը Իսլամական հեղափոխության նկատմամբ:
-Հայաստանում ի՞նչ միջոցառումներով է նշվելու տոնը:
-Փետրվարի 11-ը ԻԻՀ ազգային տոնն է: Այդպիսի միջոցառում կազմակերպվում է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր այն երկրներում, որտեղ ԻԻՀ-ն ունի դեսպանություն: Օրվա կապակցությամբ դիվանագիտական պաշտոնական ընդունելություն է կազմակերպվում: Հրավիրվում են պետական պաշտոնատար անձինք, կառավարության ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Տոնական միջոցառում է անցկացվում իրանցիների ու այն կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր որևէ կերպ կապ ունեն մեր երկրի հետ:
-Անդրադառնանք հայ-իրանական հարաբերություններին: Մեր երկրում ամենաբարձր մակարդակներում միշտ շեշտվում է Իրանի` որպես բարեկամ-հարևան երկիր լինելու փաստը, կարևորվում է, որ Ձեր երկրում լավ են վերաբերվում մեր մշակութային ժառանգությանն ու բազմամարդ հայ համայնքին: Այս համատեքստում տեսնո՞ւմ եք երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու ներուժ:
-Մենք Իրանում բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ենք տածում: Եվ քրիստոնյաները, և հրեաները, և զրադաշտները հարգված են Իրանի ժողովրդի կողմից ու անգամ խորհրդարանում ունեն իրենց պատգամավորները: Նրանք համարվում են մեր հայրենակիցները: Մենք նրանց համար ստեղծում ենք լավ պայմաններ ու հարգում ենք նրանց կրոնը, սովորույթները: Մենք հարգում ենք նրանց պատմամշակութային արժեքները, սրբավայրերը, եկեղեցիները, Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանց պահպանության ուղղությամբ: Բարենպաստ պայմանների ստեղծումը ազգերի և մուսուլման համայնքի միջև ապահովում է խաղաղ համակեցություն: Ինչ վերաբերում է հարաբերությունների հետագա խորացման ներուժին, այս չորս ամսում, ինչ գտնվում եմ Հայաստանում, դուք երևի ընթերցել ու տեսել եք, թե մեր երկու երկրների հարաբերություններում ինչ նոր պատուհան է բացվել: Ես կարծում եմ, որ մեր երկրները ցանկանում են հարաբերություններն առավել զարգացնել:
-Ի՞նչ հիմնական ուղղություններում եք տեսնում հարաբերությունների խորացումը:
-Քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և որևէ սահմանափակում չունենք զարգացնելու համար: Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, դրանցում ակտիվացում է նկատվում, այդ թվում` գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ուղղությամբ: Օրակարգում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը, Հայաստանի միջոցով Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ