Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Հայաստանը կարող է դառնալ կարևոր հարթակ Իրանում ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար»

«Հայաստանը կարող է դառնալ կարևոր հարթակ Իրանում ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար»
11.02.2016 | 23:29

Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. մեկամսյա գործունեության առիթով առցանց պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որ «2015-ին ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է», այդ ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր կան, ի՞նչ ներդրումներ են սպասվում Հայաստանում, ամերիկյան ո՞ր ընկերություններն են շահագրգռված: «Նախագահ Օբամայի մեկնաբանությունները արտացոլում են դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները Հայաստանում՝ ամերիկյան ներդրումների ու առևտրի ծավալի մեծացումը: Անցած տարի եղան կարևոր զարգացումներ, այդ թվում՝ Որոտանի հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, որը նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում: Այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար»,- ասաց դեսպանը:
Ըստ դեսպան Միլսի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ: «Ավելի շատ ներդրումներ ներգրավելու դեսպանատան նպատակը ընթանում է կոռուպցիայի կրճատմանն ուղղված ՀՀ մեր գործընկերների հետ աշխատանքին զուգահեռ: Հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր բիզնեսների համար, լինեն հայկական, օտարերկրյա, թե ռուսական խիստ կարևոր է: Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում»,- ասաց դեսպանը:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ