ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին տրամադրվող զենքի առնչությամբ

Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին տրամադրվող զենքի առնչությամբ
24.02.2016 | 22:17

Հայաստանին սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու համար Ռուսաստանի կողմից 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագրի՝ փետրվարի 10-ին ուժի մեջ մտնելու կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել ՌԴ արտգործնախարարությանը՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: «Հայաստանին զենքի և ռազմամթերքի փոխանցումը, հատկապես՝ հարձակողական բնույթի, Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացման ժամանակ չի նպաստում հակամարտության կարգավորմանը, ընդհակառակը՝ ծառայում է օկուպացման շարունակմանը և լարվածության աճին», - ասել է նա: Բաքուն «արտահանողից երաշխիքներ է պահանջում, որ այդ զենքը և զինտեխնիկան Հայաստանի կողմից չեն տեղակայվելու ադրբեջանական օկուպացված տարածքներում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով», հավելել է նա:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ