ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Չելսիի» նոր մարզիչը կլինի Կոնտեն

«Չելսիի» նոր մարզիչը կլինի Կոնտեն
15.03.2016 | 12:16

Ամենայն հավանականությամբ, Անտոնիո Կոնտեն այսօր-վաղը կհայտարարի ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավորի պաշտոնից հրաժարվելու մասին, ինչը հնարավորություն կտա իմանալու նրա գլխավորելիք նոր ակումբի անունը: Թերևս արդեն գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս կուլուարներում ակտիվ շփումներ էին գնում «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ու իտալացի մասնագետի միջև: Ավելին, նույնիսկ ասում են, որ Կոնտեի հետ վերջին հանդիպումից հետո թիմի մարզումներից մեկի ժամանակ Աբրամովիչն արդեն բարձրաձայնել է նոր մարզչի անունը: Իտալիայի ազգային հավաքականի հետ Կոնտեի պայմանագիրը լրանում է այս ամռանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ