ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Արցախ: Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպելու են տեղի իշխանություններին՝ առաջին ձեռքից բռնությունների մասին տեղեկություններ ստանալու համար:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...