Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» մտահոգված է ԼՂ իրավիճակով

Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» մտահոգված է ԼՂ իրավիճակով
09.04.2016 | 13:22

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ «Միացյալ ազգային շարժման» համախոհները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայով և ռազմական գործողություններով: Կուսակցության անունից հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանի համար կենսականորեն կարևոր է, որ անմիջական հարևանությամբ և տարածաշրջանում թագավորեն խաղաղությունն ու կայունությունը, և տարածաշրջանի բոլոր պետություններն աջակցեն փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցությանը: «Մենք աջակցում ենք ապաէսկալացիային և հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Բայց հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) հիմնարար սկզբունքների պահպանման, հարկադիր տեղահանված անձանց իրենց տները վերադարձի և բնակչության մարդասիրական կարիքների պաշտպանության վրա»,- ասել է Գաբաշվիլին: «Ռուսաստանն այսօր էլ չի կարողանում հաշտվել հարևան պետությունների ինքնիշխանությանն ու անկախությանը: Այս կոնկրետ դեպքում հետագա էսկալացիան բխում է միայն Ռուսաստանի շահերից, որը բռնության սադրիչն է»,- նշել է Գաբաշվիլին:

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ