«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Իսկ ի՞նչ է մտածում Սասուն Միքայելյանը

Իսկ ի՞նչ է մտածում Սասուն Միքայելյանը
18.04.2016 | 20:27

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի գիտություն է ընդունում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, իսկ կուսակցության առաջիկա գործունեությունը միտված է լինելու իրենց ձայն տված քաղաքացիների վստահությունն ամրապնդելուն և իրենց օգտին չքվեարկած քաղաքացիներին ավելի հասկանալի դառնալուն՝ ապրիլի 18-ին հրավիրված ասուլիսում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ես շնորհակալություն եմ հայտնում քարոզչական խմբերին, ենթաշտաբների ղեկավարներին, մեր ընտրարշավին նյութական, իրավական և տեխնիկական աջակցություն ցուցաբերած բոլոր անձանց։ Այս ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանի օգտին քվեարկած ոչ մի քվե չի կորսվել։ Սա համարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցների և վարչության քաղաքական վստահելիության անհերքելի վկայություն։ ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել Սասուն Միքայելյանին, որ իր առաջադրմամբ հրազդանցիներին տվեց ընտրության հնարավորություն։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա շտաբը ղեկավարելը։ Ես սիրեցի Հրազդանը և հրազդանցիներին: Շնորհակալ եմ հրազդանցիներին ցուցաբերած ջերմության համար»,- ասել է շտաբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ժողովրդավարական հանրությունում հնարավոր չէ փոփոխությունների հասնել առանց հասարակության մեծամասնության աջակցության, այսինքն՝ հանրության 50+1 տոկոսի։ «Այսօր մենք արձանագրում ենք, որ Հրազդանի հանրության 50+1 տոկոսը նման պատվեր մեզ չի տվել, մենք դա ընդունում ենք ի գիտություն: Նման դեպքերում ընդունված է մեղադրանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին, սակայն ես քաղաքացիների հասցեին որևէ մեղադրանք չեմ հնչեցնում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց, որ որևէ ընտրատեղամասում ընտրության արդյունքները չեն բողոքարկվել, քանի որ քվեատուփերում եղած բոլոր քվեները պաշտպանվել են իրենց վստահված անձանց կողմից: «Որևէ մեկը չի կարող ասել, որ Սասուն Միքայելյանին տրված որևէ քվե կորսվել է կամ չի հաշվառվել: Դա բացառված է: Ես ասում եմ, որ չեն եղել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, որովհետև այն մեխանիզմը, որը մենք ներդրել էինք, սկզբունքորեն բացառում էր նման հնարավորությունը»,- ասաց պատգամավորը: Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանը:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ