Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հիմա ասենք՝ 1937-ի կամ 1974-ի զենքո՞վ ենք կռվում»

«Հիմա ասենք՝ 1937-ի կամ 1974-ի զենքո՞վ ենք կռվում»
22.04.2016 | 00:36

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Չնայած Հայաստանում մեծահարուստների պակաս չկա, բայց բանակը զինելու համար գումարներ ենք ակնկալում սփյուռքից: Սա անպատիվ կեցվածք չէ՞։
-Մենք միայն սփյուռքի աջակցության կարիքը չունենք։ Այս օրերին ով ինչպես կարողացավ օգնեց, այդ թվում՝ Ձեր նշած մեծահարուստները: Կարծում եմ՝ այս թեման չպետք է շահարկել, քանի որ անգամ մի գուլպա բանակին նվիրող շարքային քաղաքացուն կարող ենք կոտրել: Այն ոգևորությունը, որ կա այսօր, լուրջ ձեռքբերում է: Սոցիալական արդարության խնդիր կա, սակայն այսօր դրա մասին բարձրաձայնելու ժամանակը չէ, կոտրում եք ոգևորությունը: Առանձնատների հարցը բացառապես պետք է դիտարկել օրենքի շրջանակում, այսինքն, դրանք կառուցվել են օրենքի կոպիտ խախտմա՞մբ, հարկեր չվճարելո՞վ, թե՞ արդար աշխատանքով:
-Պարզ չէ՞, որ սոցիալ-տնտեսական այսպիսի վիճակում գտնվող Հայաստանում հնարավոր չէր նման հարստության տեր դառնալ արդար ճանապարհով:
-Մենք ունենք բավականին հարուստ երիտասարդներ, որոնք իրենց խելքով են այդ ամենին հասել, հետևաբար, սխալ է նման հարցադրումը բոլորի վրա տարածել: Առայժմ այսպիսի քննարկումներից հանրային կյանքը պետք է զերծ պահել: Չգիտես ինչու, այսօր խոսում են նաև մեր բանակի թերզինման մասին: Եթե մեր բանակը թերզինված լիներ, ադրբեջանական բանակին այդպես հաջողությամբ չէր կարողանա առաջնային գծից հետ շպրտել:
-Հանրությունը չի բացահայտել, 80-ականների զենքի մասին խոսել է անձամբ երկրի ղեկավարը:
-Գիտե՞ք, որ նռնականետի մոդելը 1937-ի արտադրության է, «Կալաշնիկովը» 1974-ի արտադրության զենք է: Երբ ասում ենք` 80-ականների զենք, չի նշանակում 80-ականների արտադրած, այլ այդ թվականի մոդել: Հիմա ասենք՝ 1937-ի կամ 1974-ի զենքո՞վ ենք կռվում։ Իհարկե ոչ: Իրականում խոսքը վերջին մոդելների մասին է, որոնք նոր են հայտնվել զենքի շուկայում, և Հայաստանը դրանցից անհրաժեշտ քանակությամբ դեռ չունի:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ