Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Սեյրան Օհանյանը Մոսկվայում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին

Սեյրան Օհանյանը Մոսկվայում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին
27.04.2016 | 17:17

ՀՀ նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Նրանք մտահոգություն են հայտնել Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը: Երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացման հեռանկարներին:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ