Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Խրամատ փորելիս՝ հայտնագործություն

Խրամատ փորելիս՝ հայտնագործություն
09.05.2016 | 00:03

Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելիս հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ՝ սալարկղային դամբարաններով, հավանական է մ.թ. առաջին դարի՝ Facebook-ի իր էջում տեղեկացնում է հնագետ, Արցախում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Ինժեներական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:

«Առաջին հայացքից՝ Սալարկղային դամբարաններ են, երեքնուկաձև շուրթով սափորի խեցու որակից դատելով՝ ավելի հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ:


Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամնակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում: Այս գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվում է ռազմական պայմաններում և որ հենց զինվորներն են ուշադիր մշակութային ժառանգության հանդեպ: Կեցցեն բոլորը»,- գրել է Համլետ Պետրոսյանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6614

Մեկնաբանություններ