Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս գնահատել մետրի ու մարդու արժեքը

Շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս գնահատել մետրի ու մարդու արժեքը
17.05.2016 | 20:52

Հայկական Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարել են՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում:

«Հաղթանակը կամ պարտությունը կախված է նրանից, թե դու ինչ նպատակ ես դրել և արդյոք կարողացել ես հասնել քո նպատակին: Այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություններ անենք, կուրծք ծեծենք և ասենք` մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել Պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր Զինված ուժերի, Անվտանգության համակարգի առջև, թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում: Այսինքն` ձախողել հակառակոդի ծրագրերը: Կարծում եմ` բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին: Այսինքն, եթե Զինված ուժերը, անվտանգության համակարգն այդ խնդիրը կատարել են, ինչպես ուզում եք դա կոչեք: Ուզում եք ասեք, որ արհեստավարժորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք ասեք, որ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Արդյունքում` գալիս ենք նրան, որ նրանք խնդիրը կատարել են: Ես համարում եմ, որ մեր Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են»,- ասաց նախագահը:


Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ կարելի է ժողովրդահաճո հայտարարություններ անել և ասել, եթե ինձ թույլատրեին, ես կգնայի ավելի առաջ: Ըստ նրա` դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից:
«Կամ, միգուցե, վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշերի հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչ են անում: Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները: Եվ դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են խնդիրներ, թերություններ գտնել, գործին չեն աջակցում: Նրանց նպատակն իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է»,-նշեց նախագահը:


Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև տարածքների կորստի մասին խոսակցություններին: «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, բացի դրանից գոյություն ունի գնահատական: Ինչ-որ մի բան կոցրել ես, բայց այդ մի բանը ինչ նշանակություն ունի մարտավարական, ռազմավարական, հոգեբանական տեսանկյունից: Նախ եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը. հայկական ուժերը, որպես անվտանգության գոտի, ունեին 800 հազար հա, կորցրել են 800 հա: Մեկ հազարերրոդն էլ չկա: Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հա, և յուրաքանչյուր հա-ի համար` մեկ զոհ, երկու վիրավոր, ենթադրենք, ճիշտ թվերը իրենք գիտեն: Բայց նույնիսկ, եթե կես զոհ, մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատեք տեսեք, այդ 800 հազար հա-ը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք մեր զինված ուժերն ի վիճակի էին ստատուս քվոն վերականգնել, ընտրության խնդիր էր: Արդյո՞ք արժե այդ 800 հա-ի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը դեռևս շատ ենք ունենալու»,-հավելեց նախագահը: Նրա խոսքով, շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Այդպիսի մարդկանց նա առաջարկում է անձամբ գնալ և վերցնել, ոչ թե ուրիշներին խորհուրդ տալ: «Պետք է հասկանալ իրավիճակը և գնահատել արժեքը մետրի ու մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,-հավելեց նախագահը:

Տեսանյութ

ՀՀ նախագահ. «Ադրբեջանի նախագահը ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան գործընթացը» (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ