Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.05.2016 | 18:06

Իմ զբաղված ու
մոռացկոտ մտքին
հիշեցրո՛ւ, Տե՛ր, Քո
ահավոր գալուստն ու
անաչառ դատաստանը,
արդարների պատիվն ու
փառքը և մեղավորների
աններելի տանջանքները:
Նրանցով զարհուրեցնելով՝
դողացրո՛ւ իմ մարմինը, որ
աչքիս առջև մահը
տեսնեմ շարունակ:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ