Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Բեռլուսկոնին սպառնացել է

Բեռլուսկոնին սպառնացել է
20.05.2016 | 09:42

Ակումբի հովանավորների հետ ընթրիքից հետո իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ, երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սպառնացել է չվճարել ֆուտբոլիստների աշխատավարձը, եթե վերջիններս չբարելավեն իրենց խաղը: Կապված ֆուտբոլիստների այն աղոտ հույսերի հետ, որ հարկ եղած դեպքում աշխատավարձերը կարող են ստանալ խնդիրը դատարանում վիճարկելու ճանապարհով, Բեռլուսկոնին հարկ է համարել հիշեցնելու, որ Իտալիայում դատական գործերը տևում են շուրջ ութ տարի: Այնպես որ, ավելի ռեալ է մնում խաղային որակները բարձրացնելը, քան դատարանների դռների առաջ արդարություն մուրալու աղոտ հույսերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ