ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ահաբեկչական սպառնալիքն ավելի անկանխատեսելի է դարձել

Ահաբեկչական սպառնալիքն ավելի անկանխատեսելի է դարձել
25.05.2016 | 13:38

Աշխարհում ահաբեկչական սպառնալիքն «ահաբեկչության դեմ պատերազմի» ժամանակաշրջանում, որը հայտարարել է ԱՄՆ-ն 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո, ավելի լայն տարածված և անկանխատեսելի է դարձել՝ ասել է ահաբեկչության դեմ պայքարի հարցով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն: «Սպառնալիքը, որին մենք այսօր բախվում ենք և կբախվենք հեռանկարում, ավելի տարածված է և անկանխատեսելի, քան սեպտեմբերի 11-ից հետո երբևէ»,- հայտարարել է Մոնակոն:

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը վերածվել է անդրտարածաշրջանային սպառնալիքի, իսկ ահաբեկչական խմբավորումները դարձել են ավելի փոխկապակցված և ավելի ապակենտրոնացված, այդ թվում` նոր տեխնոլոգիաների օգտագործման հաշվին։ Մոնակոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և նրա միջազգային գործընկերների համար ահաբեկչության ոլորտում «հիմնական սպառնալիքը» կա և մնում է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ