Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ պաշտոնանկություններ կլինեն

Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ պաշտոնանկություններ կլինեն
28.05.2016 | 12:44

Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ պաշտոնանկություններ կլինեն, եթե գերատեսչությունները չկատարեն ծախսերը կրճատելու իր հանձնարարականները:

«Մենք ժամանակի ընթացքում իրականացրել ենք տնտեսական բարեփոխումները: Եթե մարդիկ չեն հավատում, մենք պետք է մեր գործն անենք, որ հավատան»,- Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը մասնակցում է Հայաստանի Առաջին Հանրապետության 98-րդ տարեդարձի տոնակատարությանը: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ եթե պետական գերատեսչությունները չկատարեն օպտիմալացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը, պաշտոնանկություններ կարող են լինել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Եթե չկարողանան անել, ես համաձայն եմ ձեր առաջարկի հետ»:

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ