Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սիրիայի կառավարական բանակը մտավ Ռաքքա նահանգ

Սիրիայի կառավարական բանակը մտավ Ռաքքա նահանգ
05.06.2016 | 09:23

Սիրիայի կառավարական բանակն անցել է Ռաքքա նահանգի սահմանը՝ հաղորդում է Լոնդում գտնող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը: Ռաքքան համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքը: Սիրիական բանակը Ռաքքա նահանգ է մտել ռուսական ավիահարվածների օժանդակությամբ:

ՈՒրբաթ օրը ռուսական օդանավերը ուժգին հարվածներ էին հասցրել Ռաքքայի հարևան Համա նահանգին, որը նույնպես գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ