Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պատրաստ է նոր մարտահրավերների

Պատրաստ է նոր մարտահրավերների
07.06.2016 | 10:03

Մակեդոնական «Վարդարի» կազմում հաջող մրցելույթներ ունեցող Հովհաննես Համբարձումյանը, ով նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ է (օրեր առաջ աչքի ընկավ Սալվադորի հավաքականի հետ խաղում), հայտնվել է միանգամից մի քանի՝ անգլիական, բելգիական, ռուսական ակումբների ուշադրության կենտրոնում:

Անգլիականներից, մասնավորապես, նրա ծառայություններով են հետաքրքրված պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լեստերն» ու «Էվերտոնը», իսկ «Վեստ Բրոմվիչը» պատրաստ է «աղքատանալու» վեց հարյուր հազար ֆունտ ստեռլինգով:


Համաձայն thesun.co.uk լրատվականի տարածած տեղեկատվության, Անգլիայում Հովհաննես Համբարձումյանին համարում են «նոր Բրոնիսլավ Իվանովիչ»: thesun.co.uk-ը մեջբերել է հայազգի պաշտպանի խոսքերը. «Հենրիխ Մխիթարյանն իր խաղով ցույց է տվել, թե ինչ որակի խաղացողներ կան Հայաստանում: Նա իր խաղով դռներ բացեց Հայաստանի հավաքականի մյուս խաղացողների առջև»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ