ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ է տրամադրում Իրանին

Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ է տրամադրում Իրանին
11.06.2016 | 21:59

Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Իրանին՝ երկու երկրները միացնող «Ռեշտ-Աստարա» հատվածի շինարարության համար:

«Թրենդի» տվյալներով՝ համաձայնությունը ձեռք է բերվել մայիսին` Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի` Թեհրան այցի ընթացքում: Իրանին 500 միլիոն դոլարի վարկը հատկացնելու է Ադրբեջանի Միջազգային բանկը:

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ