Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռուսաստանցիների 40 տոկոսը Ղարաբաղն ուզում է անկախ տեսնել

Ռուսաստանցիների 40 տոկոսը Ղարաբաղն ուզում է անկախ տեսնել
18.06.2016 | 00:53

Լեռնային Ղարաբաղում 1994-ից ի վեր առաջին լուրջ բախումների մասին տեղյակ է ռուսաստանցիների 70 տոկոսը՝ ըստ «Լեւադա կենտրոնի» հարցումների։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների նախաձեռնողն, ըստ ռուսաստանցիների, առաջին հերթին ԱՄՆ–ն է եւ ՆԱՏՕ–ի երկրները (23 տոկոս), Ադրբեջանը (19 տոկոս), Թուրքիան (15 տոկոս), գրում է «Կոմերսանտ»–ը։ 59 տոկոսն «ինչ–որ բան է լսել, բայց մանրամասն տեղյակ չէ» Լեռնային Ղարաբաղում վերջին դեպքերի մասին։ Միայն 11 տոկոսն է հետեւում իրադարձությունների զարգացմանը, 30 տոկոսն առհասարակ տեղյակ չէ, որ հակամարտությունը ապրիլին վերսկսվել էր։

Հակամարտության մեջ ՌԴ քաղաքացիներն ակնհայտ ֆավորիտներ չունեն։ 67 տոկոսը չի համակրում կողմերից ոչ մեկին, 15 տոկոսը աջակցում է հայկական կողմին, 4 տոկոսը՝ Ադրբեջանին։ 15 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։ Ռուսաստանցիները պատրաստ չեն ներգրավվել հակամարտության մեջ։ Հարցին, թե ում պետք է պաշտպանի ՌԴ–ն այդ հակամարտության մեջ, 66 տոկոսը պատասխանել է՝ ոչ մեկին, 11 տոկոսը կարծում է, որ ճիշտ կլիներ աջակցել հայկական կողմին, իսկ 3 տոկոսը՝ ադրբեջանականին։ Այլ վերաբերմունք է խաղաղապահների հարցում։ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելուն 29 տոկոսն «ավելի շուտ դրական է» վերաբերվում, 17 տոկոսը՝ «ընդհանուր առմամբ դրական», 24 տոկոսը՝ «ավելի շուտ դրական», 12 տոկոսը՝ «խիստ բացասական»։ 23 տոկոսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների նախաձեռնողը ԱՄՆ–ն է եւ ՆԱՏՕ–ի երկրները, 19 տոկոսը՝ Ադրբեջանը, 15 տոկոսը՝ Թուրքիան, 4 տոկոսը՝ Հայաստանը։ Իսկ 9 տոկոսն էլ վստահ է, որ ոչ ոք մեղավոր չէ, եւ հակամարտությունը «ծագել է թյուրիմացաբար»:

ՌԴ քաղաքացիների 40 տոկոսը դժվարանում է պատասխանել, թե որ պետության կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղը։ 6 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանի, 11 տոկոսը՝ Հայաստանի, իսկ 44 տոկոսն էլ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ։

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ