«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
30.06.2016 | 14:46

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:


«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների և հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել և անում եք հնարավորը նրանց շարունակական զարգացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ:


Վստահ եմ` Ձեր ջանքերը գնալով կկրկնապատկվեն և կբերեն նոր հաղթանակների` ի փառս Հայոց աշխարհի և նրա ժողովրդի: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ