ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պարզվել են Սյունիքում վթարից տուժած զինծառայողների անունները

Պարզվել են Սյունիքում վթարից տուժած զինծառայողների անունները
06.07.2016 | 16:14

Հուլիսի 6-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ում «SATKO» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ա. Ս.-ը (1997 թ.), Գ. Տ.-ը (1997 թ.), Ա. Մ.-ը (1997 թ.), Հ.Թ.-ը (1997 թ.), Հ. Զ.-ը (1996 թ.), Է. Գ.-ը (1997 թ.), Վ. Տ.-ը (1997 թ.), Վ. Վ.-ը (1997 թ.), Հ.Ա.-ը (1996 թ.), Ա. Գ.-ը (ծնվ.1997թ.) տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են պատահարի տարածքը:

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ