Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ԱՄՆ-ն Ադրբեջանից 2,1 մլն բարել նավթ է ներմուծել

ԱՄՆ-ն Ադրբեջանից 2,1 մլն բարել նավթ է ներմուծել
08.07.2016 | 19:27

2016-ի առաջին 4 ամիսներին ԱՄՆ-ն Ադրբեջանից 2,1 մլն բարել նավթ է ներմուծել՝ վկայում են ԱՄՆ-ի էներգետիկ ինֆորմացիայի պետական վարչության տվյալները։


Մեկ տարի առաջ՝ հունվար-ապրիլ ժամանակահատվածում, Վաշինգտոնը Բաքվից «սև ոսկի» չէր գնել, թեպետ ադրբեջանական նավթի տարեկան ներմուծումը ԱՄՆ այն ժամանակ 4,82 մլն բարել էր, իսկ 2014-ին՝ 8,4 մլն բարել։

Դիտվել է՝ 4240

Մեկնաբանություններ