Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.07.2016 | 00:30

Հարուստ լինի, անվանի, թե աղքատ, նրա պարծանքը Տիրոջ երկյուղն է։ Արդարացի չէ անպատվել իմաստուն աղքատին, և օրինավոր չէ պատվել անարդար մարդուն։ Հարուստը, դատավորը և իշխանը գովաբանվում են, սակայն նրանցից և ոչ մեկը մեծ չէ նրանից, ով երկնչում է Տիրոջից։ Իմաստուն ծառային ազատներն են սպասավորում, և խելամիտ մարդը չի տրտնջում դրա համար։ Քո գործը կատարելու համար մի՛ պերճաբանիր և մեծություն մի՛ ծախիր քո նեղության ժամանակ։ Ավելի լավ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարոտ։


Սիրաքի իմաստությունը 10. 25-30

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ