Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Շաբաթական՝ 208 հազար եվրո

Շաբաթական՝ 208 հազար եվրո
15.07.2016 | 12:52

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Թուրինի «Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան, որով հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեստր Յունայթեդ» ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Ըստ տեղակատվության աղբյուրի, Պոգբայի շաբաթական աշխատավարձն ակումբում կկազմի 208 հազար եվրո:

Նկատենք, որ այս տրանսֆերային պատուհանում մանչեստրյան ակումբի շարքերը համալրել են Զլատան Իբրահիմովիչը («Պարի Սեն Ժերմեն»), Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա»), Էրիկ Բային («Վիլյառեալ»): Չմոռանանք նաև անգլիական ակումբի մյուս ձեռքբերումը՝ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:


Օգտվելով պատեհությունից՝ նշենք նաև ընթացիկ տրանսֆերային պատուհանում իրականացված այլ գործարքներ: Այսպես, Մյունխենի «Բավարիայի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան բուժզննում է անցնում «Յուվենտուսում», որից հետո վարձավճարով հանդես կգա «ծեր սինյորայի» կազմում, «Շալկե 04»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Մանչեստր Սիթիի» հետ, Դորտմունդի «Բորուսիան» կհամալրվի մինչ այդ «Վոլֆսբուրգում» հանդես եկող Անդրե Շյուռլեով: Բացի այս, հնարավոր է, որ «Բորուսիան» կրկին իր գիրկն ընդունի «անառակ որդուն»՝ «Բավարիայում» հանդես եկող Մարիո Գյոտցեին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ