«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ոստիկանությունն արգելեց ցուցարարներին երթ անցկացնել դեպի Բաղրամյան պողոտա

Ոստիկանությունն արգելեց ցուցարարներին երթ անցկացնել դեպի Բաղրամյան պողոտա
28.07.2016 | 23:33

Ոստիկանությունն արգելափակեց Ֆրանսիայի հրապարակի տարածքը, թույլ չտալով, որ ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեն Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը հայտարարեց, որ երթն անօրինական է, քանի որ նախապես իրազեկում չի եղել: Երթին խանգարեց նաև ուժեղ անձրևը: Այժմ ցուցարարները կրկին հավաքվում են Ազատության հրապարակում։

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ