Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
02.09.2016 | 08:38

...թե որոշ «ընդդիմադիր» գործիչներ, աշնանային քաղաքական թոհուբոհի մեկնարկից առաջ, տեղը տեղին հանգստացել են արտերկրում։ Նրանց թվում է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Ասում են նաև, թե նա բավականին հետաքրքիր «հյուրախաղեր» է ունեցել տարբեր երկրներում, վերջին հանգրվաններից մեկն էլ եղել է Բաթում քաղաքը։ Այստեղ նա իջևանել է հայտնի «Շերատոն» հյուրանոցում, որի թանկարժեք ծառայությունները շարքային հարուստի գրպանին հասու չեն։


Հիմնականում պաշտոնյաներ հյուրընկալող այս օբյեկտում գործում է նաև խաղատուն։

Դիտվել է՝ 7362

Մեկնաբանություններ