Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քառյակի ծնունդը

Քառյակի ծնունդը
04.09.2016 | 11:47

Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բնական ճանապարհով քառյակ է ծնվել: Մայրը՝ Մարիամ Թունյանը, ասել է, որ շարունակում է ամուսնու ընտանիքում հաստատված ավանդույթը՝ երկվորյակներ լույս աշխարհ բերելը։

«Մեր տանը հիմա 5 երեխայի ճիչ կլսվի։ Մի աղջիկ ունեմ 3,5 տարեկան։ Անհամբեր սպասում է իր քույրիկներին ու եղբայրներին»,- ասել է Մարիամ Թունյանը։ Երեխաների անունները դեռ չեն որոշել։

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ