Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
09.09.2016 | 07:54

...թե իշխանությունում քննարկվում է «Սասնա ծռերին» ինչ-որ ձևով ազատ արձակելու հարցը։ Ճանապարհներից մեկն Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվող համաներումը կարող է լինել։

Ասում են նաև, որ հասարակական տրամադրությունները մեղմելու և 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դրական ֆոն ապահովելու համար մեծ է հավանականությունը, որ իշխանությունները կգնան այս քայլին։ Կտարածվի՞ համաներումը «Սասնա ծռերի» ձերբակալված բոլոր անդամների վրա, առայժմ հայտնի չէ, սակայն նրանցից մի քանիսի առնչությամբ, ասում են, արդեն կա հստակ որոշում։

Դիտվել է՝ 7336

Մեկնաբանություններ