Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԼՂ ՊԲ ռազմական խորհուրդը քննարկել է կադրային քաղաքականության բարելավման ուղիները

ԼՂ ՊԲ ռազմական խորհուրդը քննարկել է կադրային քաղաքականության բարելավման ուղիները
13.09.2016 | 20:34

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, մասնակցությամբ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների, տեղի է ունեցել բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված ՊԲ-ում կադրային քաղաքականության ընթացիկ վիճակի և դրա բարելավման ուղիների քննարկմանը:

ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորել է բանակային կյանքում կադրային ճիշտ և հետևողական քաղաքականության վարման անհրաժեշտությունը, ներկայացրել աշխատակարգի հարցերը:
ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը իր զեկույցում անդրադարձել է ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականությանն ու բարելավման ուղիներին, ներկայացրել սպայական, ենթասպայական ու շարքային-պայմանագրային կազմի ծառայության ընթացիկ պայմաններն ու դրանց կատարելագործմանն ուղղված գործընթացների հնարավոր տարբերակները:


Խորհրդակցություն ընթացքում, ըստ ուղղությունների, ելույթներով հանդես են եկել նաև ՊԲ բարձրաստիճան այլ զինվորականներ՝ անդրադառնալով զինծառայողների պաշտոնների նշանակման կարգին ու ընտրությանը, ներկայացնելով կադրային քաղաքականության ուղղությամբ տեղերում իրականացվող աշխատանքները:


Նիստի ավարտին, ելնելով հիմնական զեկույցում և ելույթներում հնչած առաջարկություններից ու պարզաբանումներից, պաշտպանության նախարարը ներկաներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ