Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արթուր Դավթյան. Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի

Արթուր Դավթյան. Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի
13.09.2016 | 20:35

Աշխատելու եմ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ նշելով, որ պարտավոր է գլխավոր դատախազի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները բարեխիղճ ապահովել:

Լրագրողների դիտարկմանը, թե գլխավոր դատախազին նշանակում է Սերժ Սարգսյանը և ժողովրդի մեջ չկա վստահություն, որ դատախազը կարող է ինքնուրույն գործել, Դավթյանն ասաց. «Համաձայն չեմ ձեր տված գնահատականի հետ, թե այս կարծրատիպը տարածված է, բայց իմ ամենօրյա աշխատանքում ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի՝ դրանով իսկ ստանալով հանրային ավելի բարձր աջակցություն: Մենք ամենօրյա աշխատանքում դրա կարիքն ունենք»:


Գլխավոր դատախազի թեկնածու գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովում ասել էր, որ իրավական համակարգը և Դատախազությունը չեն կարող անմասն մնալ հանրապետությունում ընթացող հասարակական, սոցիալական ու քաղաքական խնդիրներից, և կոռուպցիոն բոլոր դեպքերի համար հարուցվելու են քրեական գործեր։

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ