Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՀԱԿ. ԸՕ-ի շուրջ փաստաթղթի շնորհիվ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխությունը

ՀԱԿ. ԸՕ-ի շուրջ փաստաթղթի շնորհիվ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխությունը
14.09.2016 | 10:05

Ընտրական օրենսգրքի շուրջ ստորագրված փաստաթղթի շնորհիվ Հայաստանում արդեն հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխությունը: Սեպտեմբերի 13-ին համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ այսօր կարելի է ասել, որ այս փաստաթուղթը փոխում է խաղի կանոնները:

«Ընտրություններում կարելի է արդեն իմաստալից պայքար մղել: Դա դեռեւս անհավասար պայքար է, քանի որ իշխանություններն ընտրակաշառքի հնարավորություն, վարչական ռեսուրսերն օգտագործելու հնարավորություն ունեն: Առայժմ չենք կարողացել լուծել այդ հարցերը, բայց այս փաստաթղթի շնորհիվ ստացվում է, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր է, նույնիսկ անհավասար պայքարում: Կարծում եմ՝ սա հաղթանակ է, պատմական պահ»,- ընդգծեց Զուրաբյանը: Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ ընդդմիությունը պայքարի համար ռեսուրս ունի, եւ դա կարելի է տեսնել նաեւ հետագա գործընթացներում:

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ