Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԵՄ-ն 2018-ին կստեղծի սեփական բանակը

ԵՄ-ն 2018-ին կստեղծի սեփական բանակը
14.09.2016 | 12:29

Բրյուսելում քննարկվում է եվրոպական բանակի ստեղծման հարցը, որի վրա կդրվեն ԵՄ արտաքին և ներքին անվտանգության ապահովման խնդիրները՝ գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրին։

Եթե նախաձեռնությունը հաստատվի, միացյալ եվրոպական ռազմական բլոկը կարող է ստեղծվել արդեն 2018-ին։ Եվրոպական պաշտպանության համակարգի զարգացման գլխավոր հակառակորդը եղել է Բրիտանիան, Լոնդոնին վախեցրել է մրցակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Brexit-ից հետո ԵՄ երկրների համար ստեղծվել է պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորություն։

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ