ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումները հիստերիա են առաջացրել Ադրբեջանում

Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումները հիստերիա են առաջացրել Ադրբեջանում
22.09.2016 | 11:43

Ռուսաստանի կողմից «Իսկանդերների» մատակարարումները Հայաստանին Ադրբեջանում հիստերիկ արձագանք են առաջացրել:

Մատակարարումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան haqqin.az -ին հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամական պետություններ են, սակայն սպառազինումների հարցերով ՌԴ պաշտպանության նախարարությունն է զբաղվում: Մատակարարումները իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ