Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

2017-ին բյուջեի պակասուրդը կկրճատվի մինչեւ ՀՆԱ 2,8 տոկոս

2017-ին բյուջեի պակասուրդը կկրճատվի մինչեւ ՀՆԱ 2,8 տոկոս
29.09.2016 | 17:07

2017-ին պետական բյուջեի պակասուրդը կկրճատվի ավելի քան 2 անգամ՝ մինչեւ ՀՆԱ 2,8 տոկոս՝ հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017 թվականի պետական բյուջի նախագիծը: 2015 թվականին ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդը կազմում էր 4,8 տոկոս, իսկ 2016-ի արդյունքներով 5,9 տոկոս է ակնկալվում: «Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի պահպանողական լինենք, որպեսզի պակասուրդի հետագա աճ թույլ չտանք»,- նշել է Արամյանը:

2017-ին Հայաստանի պետական բյուջեի եկամտային մասն առաջարկվում է մեծացնել 27 մլրդ դրամով, մոտ մինչեւ 1 210 մլրդ դրամ, ծախսայինը՝ կրճատել մոտ 13 մլրդ դրամով, մինչեւ 1 360 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 2,87 մլրդ դոլար):
2016 թվականին ՀՆԱ-ում հարկերի եւ տուրքերի հավաքման բաժինը կազմել է 21,7 տոկոս (2015-ի 24,5 տոկոսից ցածր):

2017 թվականին պլանավորվում է այդ ցուցանիշը մեծացնել 0,4 տոկոսային կետով: Դրանից առաջին 0,2 տոկոսային կետը բաժին կընկնի ակցիզի եւ խաղատների ու տոտալիզատորների տուրքի բարձրացմանը, երկրորդը՝ հարկային եւ մաքսային վարչարարության մեծացմանը:

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ