Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՀԿ-ն ամփոփում է

ՀՀԿ-ն ամփոփում է
07.10.2016 | 12:32

ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստում ամփոփել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ՀՀԿ-ի արդյունքները. նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անկուսակցական թեկնածուները, որոնք ընտրվել են համայնքի ղեկավար, ցանկություն են հայտնել անդամակցելու ՀՀԿ-ին, համայնքների շուրջ 72 %-ի ներկայացուցիչները ՀՀԿ անդամներ են: Պետք է նշել, որ ՀՀԿ-ն պահպանում է առաջատարի իր դիրքերը և շարունակում է մնալ առանցքային և կենսունակ քաղաքական ուժը»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ, բնականաբար, եղել են նաև բացթողումներ, որից դասեր քաղելով՝ կմասնակցեն 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Դիտարկմանը, թե, կարծես, Վանաձորում ՀՀԿ-ն առաջին անգամ ընդդիմություն է դառնում՝ հաշվի առնելով, որ «Հայկական վերածնունդը» հայտարարել է, որ աջակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, Շարմազանովը պատասխանեց, թե իր և կուսակցության գնահատականը կլինի ավագանու նիստի ընտրություններից հետո։

Նա նշեց, որ կուսակցություններին անհրաժեշտ է կոալիցիա և, ըստ այդմ էլ, պետք է սպասել ընտրություններին: «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում, թե ում հետ կոալիցիա կազմել և ում ձայնը տալ, կամ չտալ, դա իրենց որոշելիքն է, կլինի այնպես, ինչպես կընտրեն 33 ավագանիները»,- ասաց նա և շեշտեց, թե վանաձորցիներին կոնկրետ ժամկետներում անհրաժեշտ է ունենալ քաղաքական իշխանություն:


«Ասել էին, որ չի բացառվում Վանաձորում անցկացնել ընտրություններ, և ես էլ ասում եմ՝ օր առաջ է անհրաժեշտ ձևավորել քաղաքային կենսունակ իշխանություն, որը չի սպասարկի այս կամ այն ուժի շահերը, այլ կլինի ժողովրդի մատից փուշ հանող իշխանություն»,- ասաց նա: Հարցին, թե կորուստ կլինի իրենց համար, եթե Վանաձորի քաղաքապետ այդուհանդերձ ՀՀԿ-ական չլինի՝ Շարմազանովը պատասխանեց. «Այնպես չի, որ ով ինչքան ձայն հավաքել է պառլամենտականի համար, արդեն այն իր գրպանում է: ՏԻՄ-ն ուրիշ է, խորհրդարանականը՝ ուրիշ, չպետք է հուսահատվեն այն քաղաքական կուսակցությունները, որոնք քիչ ձայն են հավաքել, կամ ոգևորվեն նրանք, ովքեր շատ ձայն են հավաքել, այդ թվում և` մենք: Կորուստների մասին՝ կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ