ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Քաղաքական կրկեսը վերաբացվո՞ւմ է

Քաղաքական կրկեսը վերաբացվո՞ւմ է
07.10.2016 | 12:59

«Ժամանակ»-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: «Մամուլը գրում է, որ ԲՀԿ պատգամավորները հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկել նրա վերադարձի հարցը։ Եղե՞լ է հանդիպում, թե՞ ոչ» հարցին պատգամավորը պատասխանել է.

«Ես չեմ մեկնաբանում։ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադիրն է։ Նա որոշել է դուրս գալ քաղաքականությունից, ինքն էլ կորոշի, ինչ անել։ Պետք չի ինչ-որ բաներ փնտրել այստեղ։ Կսպասենք, ինքն իր որոշումը կընդունի։ Կան ավելի խորը պրոցեսներ, որին տիրապետում է միայն ինքը։ Հետևաբար` ինքն էլ պետք է որոշի։ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադիրն է, նրա վաստակն անուրանալի է։ Նրա ներկայությամբ ԲՀԿ-ն ուրիշ ԲՀԿ է, այս պահին առկա ԲՀԿ-ն լրիվ ուրիշ է»։

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ