ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վանաձորի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել

Վանաձորի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել
10.10.2016 | 13:35

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը ինքնաբացարկ է հայտնել:

«Ավարտվեց Վանաձորի ավագանու ընտրությունների առաջին փուլը, ընտրվեց ավագանի, որն էլ իր հերթին կընտրի համայնքապետ: ՀՅԴ-ի մասնակցությունն այս ընտրություններում նպատակամղված էր համայնքային կառավարման նոր որակի և մշակույթի ներմուծմանը: Համամասնական ցուցակի մեր թիմով փորձեցինք սահմանել և պահպանել քարոզարշավի հանդուրժողականության առանցքը, սակայն որոշ կուսակցությունների կողմից այն ոչ միայն չպահպանվեց, այլև նրանց կողմից ընտրարշավը վերածվեց քաղաքական ինտրիգային հարթակի: Գրեթե չքննարկվեցին Վանաձորի տարիներ շարունակ կուտակված հինախնդիրները: Եթե ավագանին այս ոճով մեկնարկի, ապա Վանաձորը դեռ երկար կսպասի համայնքային խնդիրների լուծումներին: Կոչ եմ անում ավագանուն բառացիորեն լծվել այս խնդիրներին, դրանց ռացիոնալ և օրիգինալ լուծումների և ռեսուրսների փնտրմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի բարեկարգ Վանաձոր»,-Facebook-ի իր էջում գրել է Նելսոն Մամուլյանը: Նա նշել է, որ ինքնաբացարկ է հայտնում՝ հնարավորություն տալով համամասնական ցուցակի հաջորդ համարով «ընկերոջս դառնալու ավագանու անդամ»:

«Հաշվի առնելով, որ ՀՅԴ համամասնական ցուցակը, չնայած հավաքելով մասնակիցների քվեների 6.37%-ը, ավագանում կներկայա 2 մանդատով, չստացավ վանաձորցիների մեծամասնության քվեն, ինչի համար որ մասնակցում էինք ընտրարշավին, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին մեր թիմին և ինձ` որպես թիմի ավագ (կամ ինչպես ընդունված է ասել`թիվ 1 համար) և հավաստելով, որ ավագանու անդամի կարգավիճակն ինձ համար գերնպատակ չէր, հայտնում եմ ինքնաբացարկ, հնարավորություն տալով համամասնական ցուցակի հաջորդ համարով ընկերոջս դառնալու ավագանու անդամ:


Նշեմ նաև, որ ընտրարշավի ընթացքում մեր համաքաղաքացիների հետ քննարկված և նրանց կողմից բարձրացված խնդիրներին կշարունակեմ ակտիվ առնչվել, ավելին, շարունակելով մնալ հանրային կերպար, հանուն իմ քաղաքի զարգացման, պահանջատիրոջ կարգավիճակով ուշադիր կհետևեմ ավագանու նիստերին, հաճախ նաև` կմասնակցեմ դրանց, հանդես գալով Վանաձորի զարգացմանն ուղղված իմ առաջարկներով»,-գրել է Ն. Մամուլյանը:

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ