Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նաջարյանը փոշմանել է

Նաջարյանը փոշմանել է
12.10.2016 | 21:34

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատը վայր դնելու գաղափարից:
Նա հայտարարություն է տարածել, նշելով, որ միավորվելու է «մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ»:


«Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն ունեցան չափազանց էական ազդեցություն պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա»,- նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ