Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՈՒստա, Համոն փողը չի տվել

ՈՒստա, Համոն փողը չի տվել
13.10.2016 | 15:44

Քաղցրաշենցիներն առավոտից հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Նրանք ասում են, որ արդեն մեկ տարի է` խաղողը հանձնել են Քաղցրաշենի գինու գործարան, սակայն մինչ օրս գումարը ստանալ չեն կարողանում։


«Ավելի հեշտ է վարչապետին խնդրենք, քան Ավետ Սարգսյանից (գինու գործարանի սեփականատեր) փող ուզենք, մենք իրան ենք խաղող տվել, բայց էդքան ռիսկ չունենք, որ իրանից փող ուզենք։ Արդեն զզվել ենք։ Հոկտեմբերն է՝ ոչ մի զանգ, զանգում ես, հարցերին չի պատասխանում, մեր բանկի փողերը մնացել են, չգիտենք՝ ոնց լուծենք, վերջին վարիանտը սա է, թե վարչապետն օգնեց՝ օգնեց... Վարչապետին խնդրենք, թող մի երկու-երեք հոգի ընդունի, մեր սիրտը տրաքում ա արդեն»,- ասաց ցուցարարներից մեկը։

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ