ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանական բանակի սպառազինությունը հիմնականում ռուսական է

Ադրբեջանական բանակի սպառազինությունը հիմնականում ռուսական է
19.10.2016 | 10:49

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը գոհ է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումից.

«Այդ հարցում մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն է։ Եթե չեմ սխալվում, Ռուսաստանի հետ ստորագրվել են մինչև 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, և այդ պայմանագրերի մեծ մասն արդեն իսկ իրագործված է։ Այսինքն, այսօր ադրբեջանական բանակի սպառազինությունը հիմնականում ռուսական է։ Մենք գոհ ենք այդ համագործակցությունից և հանդիսանում ենք ռուսական զենքի ամենալուրջ, ամենախոշոր գնորդներից մեկը, եթե նայենք ըստ երկրների։ Համագործակցության մակարդակը լավ է։ Իսկ այն, որ մենք զենք գնում ենք նաև այլ տեղերում, դա թերևս բնական է։ Մենք զենք ենք գնում Թուրքիայից, Իրանից, Բելառուսից, Իսրայելից, ծրագրում ենք նման համագործակցություն հաստատել Պակիստանի հետ։ Սակայն դա չի նշանակում Ռուսաստանի հետ փոխգործակցության փոփոխում»։

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ