ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վիգեն Սարգսյանն անհրաժեշտ է համարում ՀՀ ՊՆ-ԵԽ համակարգային համագործակցությունը

Վիգեն Սարգսյանն անհրաժեշտ է համարում ՀՀ ՊՆ-ԵԽ համակարգային համագործակցությունը
21.10.2016 | 11:40

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ՊՆ-ի և ԵԽ-ի միջև իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Բարձր գնահատելով Եվրախորհրդի օժանդակությունն այս հարցում՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական վերանայման բնագավառներում:

Ֆիլիպ Բուայան, գոհունակությունն արտահայտելով բաց և թափանցիկ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական և խորհրդատվական հասանելի ռեսուրսը:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ