ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Գալուստ Սահակյան. Ժողովուրդը վարչապետեր կամ ԱԺ նախագահներ չի երազել, ժողովուրդն ուզում է կուշտ ապրել

Գալուստ Սահակյան. Ժողովուրդը վարչապետեր կամ ԱԺ նախագահներ չի երազել, ժողովուրդն ուզում է կուշտ ապրել
24.10.2016 | 17:29

Անցած տարիների ընթացքում հուզող խնդիրներից մեկը եղել է ներմուծողների և արտահանողների խնդիրների նվազեցումը, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում։

«Մեր բոլորի խնդիրն այս տարիներին հենց դա է եղել, մշտապես մտածել ենք այնպես անել, որ ներմուծող և արտահանող մարդիկ կարողանան հանգիստ ճանապարհով այդ խնդիրը լուծել։ Առաջիկայում կառավարությունն այդ առումով բավականին լուրջ վերանայում կունենա»,- նշեց Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով կառավարության կարճաժամկետ ծրագրի արդյունավետությանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ ակնկալիքներ ունի առհասարակ կառավարության ապագա գործունեությունից ու հավելեց, որ հասարակությունը ևս լավ է տրամադրված նոր վարչապետի նկատմամբ։ «Արագ կատարվող գործողությունները, որոնք անհրաժեշտ են, կան նախագծում։ Ես էլ լավ ակնկալիքներ ունեմ ապագայի նկատմամբ։ 2017-ին ԱԺ ընտրություններ են։ Բնականաբար, եթե հանրապետականն էլի առաջվա դերում լինի, կարծում եմ` սա այնպիսի ծրագիր է, որ հնարավոր է ավելի բազմացնել և մոտեցումներ ձևավորել», - ասաց նա։


Հարցին, թե ընտրվելու դեպքում ՀՀԿ-ն կրկին վարչապետի պաշտոնում կառաջարկի՞ Կարեն Կարապետյանին՝ Գալուստ Սահակյանը նշեց.
«Դա մենակ դուք և Գալուստ Սահակյանը չեք որոշում։ Երբ թիմը կհաղթանակի, թիմը ինքը կնստի ու կորոշի, թե ով պիտի լինի։ Վարչապետը մեկն է լինում երկրում։ Ինչ-որ մեկը պիտի լինի։ Ժողովրդի բարի մոտեցումները, ցանկությունները, նրա նկատմամբ ունեցած իղձեր, եթե կա, ես կգնահատեի, որ ինքը շարունական պրոցեսի մեջ լինի»։


Դիտարկմանը՝ կարելի է եզրակացնել, որ Կարեն Կարապետյանը ժողովրդի երազած վարչապետն է՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ժողովուրդը վարչապետեր, ԱԺ նախագահներ չի երազել։ Ժողովուրդն ուզում է ընդհամենը կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել։ Այ սրա մասին է մեր ժողովրդի երազանքը, այլ ոչ թե իմ կամ մի ուրիշի մասին»։

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ