Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ դիմեցին ՄԱԿ-ին

ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ դիմեցին ՄԱԿ-ին
27.10.2016 | 12:43

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դահլիճում խորհրդարանի 5 խմբակցություններ ստորագրեցին համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ դիմում են ՄԱԿ-ին, որ նրանց աջակցություն ցուցաբերվի ԵՄ-ից ստացած 2 միլիոն եվրո գումարով ձեռքբերվելիք տեսանկարահանման սարքերի գործարկման հարցում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ դիմելով ՄԱԿ-ին՝ ակնկալում են ավելի արդյուանվետ դարձնել վերը նշված գործառույթները և ցանկանում են վստահություն ներշնչել գործընթացին:
Համաձայն նամակի՝ ՄԱԿ-ն իրականացնելու է ընտրության օրն ընտրատարածքում կատարվելիք իրադարձությունների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը:

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ