Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.10.2016 | 00:01

Իր վաղամեռիկ որդու տարաժամ մահվան սգով թախծող մի հայր շինել տվեց նրա արձանը և արդեն մահացած այդ մարդուն մեծարեց որպես աստված և իր հպատակներին ավանդ թողեց գաղտնի ծեսեր և ընծաներ մատուցել։ Հետո ամբարիշտ այդ սովորությունը մնաց երկար ժամանակ և պահպանվեց որպես օրենք, և բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանվեց։

Իսկ նրանց, որ հեռու բնակվելու պատճառով մարդիկ չէին կարող դեմ առ դեմ պատվել, նույն օրինակով քանդակեցին նրա հեռավոր կերպարը և կերտեցին թագավորի հայտնի պատկերը պատվելու համար, որպեսզի հեռավորին, իբրև մոտիկի, ողոքեն փութաջանությամբ։


Իմաստություն Սողոմոնի 14. 15-17

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ