Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սերժ Սարգսյանը չի բացառել վարչապետ դառնալը

Սերժ Սարգսյանը չի բացառել վարչապետ դառնալը
28.10.2016 | 14:03

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է առաջադրվել վարչապետ: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին ֆիլմում լրագրողի հարցին՝ «Դուք դիտարկո՞ւմ եք վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը նոր Սահմանադրությամբ», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։ 2014-ի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունները, հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

«Ալ Ջազիրան» ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած դեպքերին՝ սահմանադրական փոփոխություններ, Ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռերի» գործողություններ և այլն։


«Ռուսաստանը շարունակո՞ւմ է լավ դաշնակից մնալ» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Գիտեք՝ լավի ու վատի մասին իմաստ ունի՞ խոսել։ Բայց պիտի ասեմ, որ ՌԴ-ն նաև մեզ հետ ունի ռազմատեխնիական համագործակցության մեծ ծրագիր։ Իհարկե, եթե մենք լինեինք, մենք երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել»։ «Սասնա ծռերին» աջակցություն ցուցաբերող մարդկանց մասին հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասել է, որ դա «զարմանալի չէ», քանի որ յուրաքանչյուր երկրում կա «ագրեսիվ փոքրամասնություն»։ Նրա խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ զարգացած եվրոպական երկրներում բնակչության մի հատված սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց։

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ